Աշխարհի 2026 թվականի առաջնության Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ որոշվել են Աշխարհի առաջնությանը ուղեգիր նվաճած բոլոր վեց հավաքականները։
Այսպիսով, 2026 թվականի Աշխարհի առաջնության ուղիղ ուղեգրեր նվաճել են Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Ուրուգվայի, Կոլումբիայի և Պարագվայի ազգային հավաքականները։
Հարավային Ամերիկայից ևս մեկ հավաքական կարող է որակավորվել Աշխարհի առաջնությանը միջմայրցամաքային փլեյ-օֆֆի միջոցով:
Որակավորման փուլի ավարտից մեկ տուր առաջ Վենեսուելան զբաղեցնում է յոթերորդ տեղը, ինչը հնարավորություն է տալիս մասնակցելու փլեյ-օֆֆի, իսկ մեկ միավորով հետ մնացած Բոլիվիան նույնպես հնարավորություն ունի որակավորվելու: Չիլիի և Պերուի ազգային հավաքականները կորցրել են Աշխարհի առաջնությանը որակավորվելու բոլոր հնարավորությունները: