«Թոթենհեմի» գործադիր նախագահը 25 տարի անց լքեց ակումբը

Լոնդոնի «Թոթենհեմի» գործադիր նախագահ Դենիել Լևինը հայտարարել է ակումբից հեռանալու մասին՝ 25 տարի աշխատանքի ավարտից հետո, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լևինի խոսքով՝ տարիների ընթացքում թիմն արժանացել է համաշխարհային մակարդակի ճանաչման, և հաջողվել է ստեղծել իրական համայնք։

«Ես անչափ հպարտ եմ մեր կատարած աշխատանքով և թիմի բոլոր անդամների հետ համագործակցությամբ։ Բախտավոր եմ եղել աշխատելու ֆուտբոլի մեծագույն անունների հետ՝ սկսած Լիլիուայթ Հաուսի և Հոթսպուր Ուեյի թիմից մինչև բոլոր խաղացողներն ու մարզիչները։

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ տարիների ընթացքում։ Ճանապարհը դյուրին չէր, բայց զգալի առաջընթաց ենք արձանագրել։ Ես շարունակելու եմ աջակցել ակումբին»,- նշել է Լևինը։