Տոնի Կրոս․ «Նրանց կեսը նույնիսկ չգիտի, թե ով է Իսակը»

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող Ալեքսանդր Իսակը «Նյուքասլից» տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Մամուլի տվյալներով՝ տրանսֆերը կազմել է 144 միլիոն եվրո։

«Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող Տոնի Կրոսը հաղորդման ժամանակ մեկնաբանել է այս գործարքը. «Ես վստահում եմ մեր ունկնդիրներին, բայց կարծում եմ, որ նրանց մոտ կեսը նույնիսկ չգիտի, թե ով է Իսակը։ Դատեք ինքներդ։ Ես լուրջ եմ ասում», – ասել է Կրոսը փոդքասթում։

Հիշեցնենք, որ Տոնի Կրոսն ավարտել է կարիերան 2024 թվականի ամռանը՝ Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի կազմում խաղալուց հետո։ «Լիվերպուլը» Անգլիայի առաջնության առաջատարն է երեք խաղափուլից հետո՝ ինը միավորով։