Հայտնի է Հայաստան – Պորտուգալիա խաղի մրցավարական անձնակազմը

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի՝ Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թեյլորին եզրերից կօգնեն Գարի Բեսուիքը և Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը։ VAR համակարգի վրա կաշխատեն Սթյուարթ Էտվելը և Պետեր Բենքսը։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին կընդունի Պորտուգալիային, իսկ սեպտեմբերի 9-ին Երևանում կմրցի Իռլանդիայի թիմի հետ։