«Յուվենտուսը» որոշում է կայացրել Քենան Յիլդիզի վերաբերյալ

«Յուվենտուսը» աշխատում է կիսապաշտպան Քենան Յիլդիզի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ, և այդ երկարաձգման հավանականությունը մեծ է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» մտադիր է 20-ամյա թուրքին պահել մինչև 2030 թվականի ամառը։ Գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Երկու կողմերն էլ ցանկություն են հայտնել շարունակել աշխատանքը պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ավելի վաղ «Յուվենտուսը» մերժել էր «Չելսիի» տրանսֆերային առաջարկը։

2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը 52 խաղում խփել է 12 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։