«Ատլետիկը» հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում։ Այնտեղ ասվում է, որ ՖԻՖԱ-ն մերժել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ պաշտպան Էմերիկ Լապորտին Բիլբաոյի ակումբ վերադարձնելու վերաբերյալ միջազգային տրանսֆերային վկայականի հարցումը։
«Ատլետիկը» Լապորտի տրանսֆերի հարցումը ներկայացրել է ՖԻՖԱ-ի TMS հարթակի միջոցով աշնան առաջին օրը։
Հաղորդվել է, որ «Ալ-Նասրը» փաստաթղթերը ժամանակին չի ներկայացրել։ Ֆեդերացիան ավելի ուշ խնդրել է ՖԻՖԱ-ին բացառություն անել, սակայն հարցումը մերժվել է։
Սա նշանակում է, որ «Ատլետիկը» չի կարողանա գրանցել Լապորտին։ Բիլբաոյի ակումբը շեշտում է, որ գործարքի չեղարկումը որևէ ֆինանսական հետևանքներ չի ունենա ակումբի համար։