«Բայերի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի մասնակցել ակումբի տրանսֆերային աշխատանքներին և «Ռեալ Մադրիդի» պաշտպան Լուկաս Վասկեսի տրանսֆերի մասին իմացել է միայն նրա ներկայացման օրը։ Այս մասին հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա պաշտպանի հետ գործարքը համաձայնեցվել է պաշտոնական հայտարարությունից երկու օր առաջ։ Սակայն տեն Հագը խաղացողի հետ առաջին անգամ խոսել է միայն օգոստոսի 26-ին, երբ նա ներկայացվել է Լևերկուզենում։ «Բայերի» ղեկավարությունը տրանսֆերի վերաբերյալ խորհրդակցել է Խաբի Ալոնսոյի հետ, ով նախկինում գլխավորել է ակումբը, իսկ այժմ աշխատում է «Ռեալ Մադրիդում»։
Հիշեցնենք, որ տեն Հագը «Բայերից» հեռացվել է անցյալ շաբաթ։ 2023/2024 մրցաշրջանի Գերմանիայի չեմպիոնը ընթացիկ մրցաշրջանը սկսել է «Հոֆենհայմի» դեմ 1-2 հաշվով պարտությամբ, ապա 3-3 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Վերդերի» հետ։