Transfermarkt. Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները 📸

Transfermarkt-ի տվյալներով՝ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո «Ռեալ Մադրիդը» դարձել է աշխարհի ամենաթանկ ակումբը։

Այսպիսով, «սերուցքայինների» ֆուտբոլիստների ընդհանուր կազմը գնահատվում է 1.4 միլիարդ եվրո։ Երկրորդ տեղում է Լոնդոնի «Արսենալը»՝ 1.33 միլիարդ եվրոյով։ Վարկանիշային աղյուսակում երրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին»՝ 1.23 միլիարդ եվրոյով։

Լավագույն քառյակը կրկին բացել է անգլիական ակումբը՝ «Լիվերպուլը»՝ 1.12 միլիարդ եվրոյով։ «Բարսելոնան» մի փոքր զիջել է մերսիսայդցիներին՝ 1.11 միլիարդ եվրոյով։ Լավագույն տասնյակում հաջորդում են «Չելսին» և ՊՍԺ-ն՝ 1.08 միլիարդ եվրոյով, «Բավարիան»՝ 905 միլիոն եվրոյով, «Թոթենհեմը»՝ 891 միլիոն եվրոյով և «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 748 միլիոն եվրոյով։

Image