«Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը, որը նախկինում «Լոս Բլանկոսի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն էր, կարող է գլխավորել Լևերկուզենի «Բայերը»։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացին ներառվել է գերմանական ակումբի ղեկավարության հավանական մարզիչների կարճ ցուցակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը, որը գլխավորել էր «Բայերը» այս տարվա մայիսին, Բունդեսլիգայի երկու տուրից հետո հեռացվել է ակումբից։