«Նոան» ձեռք է բերել աֆրիկյան երկրներից մեկի հավաքականի դարպասապահին

Երևանի «Նոան» ուժեղացրել է կազմը՝ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջիկա խաղերի նախապատրաստության շրջանակում։

Հայաստանի գործող չեմպիոնին միացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն։

26-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Շվեյցարիայի բարձրագույն խմբի «Սիոնից» վարձակալությամբ՝ մեկ տարվա պայմանագրով։ Նա թիմում կկրակի 16 համարի մարզաշապիկը։

Ֆայուլուն իր առաջին հարցազրույցում նշել է, որ Հայաստան է ժամանել մեծ նպատակներով և պատրաստ է թիմի հետ պայքարել հաջողությունների համար։