Լամին Յամալ․ «Ոչ ոք չի ցանկանում լքել թիմը»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կիսվել է իր կարծիքով «Չելսիի» Ֆերմին Լոպեսի նկատմամբ հետաքրքրության վերաբերյալ: «Ազնվականները» փորձել են ձեռք բերել 22-ամյա կիսապաշտպանին տրանսֆերային պատուհանի վերջին օրերին, բայց կատալոնական գրանդը չի վաճառել խաղացողին:

«Ֆերմինի հետ կատակում էինք նրա Անգլիա տեղափոխվելու մասին, բայց նա երջանիկ է «Բարսելոնայում»: Ոչ ոք չի ցանկանում լքել թիմը: Մենք նրան հարցրեցինք Անգլիայից ստացված առաջարկի մասին, բայց նա ասաց, որ այստեղ երջանիկ է և չի պլանավորում հեռանալ», – Յամալի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Transfermarkt պորտալի փորձագետները Ֆերմին Լոպեսի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: Եթե հավատանք լուրերին, ապա «Բլաուգրանան» կիսապաշտպանի համար պահանջում էր 70 միլիոն եվրո: