Լամին Յամալ․ «Ես չէի ուզում խլել Ֆատիի խաղահամարը»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նշել է, որ չի ցանկացել խլել Անսու Ֆատիի 10 համարի մարզաշապիկը։ Անցյալ միջմրցաշրջանային խաղում Ֆատին վարձավճարով տեղափոխվեց «Մոնակո»՝ ազատելով 10 համարը։

Ինչպես և սպասվում էր, «Բարսան» լեգենդար համարը տվեց 18-ամյա Յամալին։

«Ես չէի ուզում խլել Ֆատիի խաղահամարը, նա իմ մտերիմ ընկերն է։ Ես որևէ ճնշում չէի զգում, բայց նախընտրում էի, որ ամեն ինչ իր հունով ընթանա», – կատալոնական գրանդի երիտասարդ աստղի խոսքերն է մեջբերում իսպանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Անսու Ֆատին «Բարսելոնայում» 10 համարը ստացել է Լիոնել Մեսսիից, ով լքել է ակումբը 2021 թվականին։