Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն կարող է ստանձնել լոնդոնյան «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է The West Ham Way-ը։
Ակումբի ներկայիս մարզիչ Գրեմ Փոթերը լուրջ ճնշման տակ է ղեկավարության կողմից և, հնարավոր է` շուտով հեռացվի։
Աղբյուրի տվյալներով՝ Մոուրինյոյի թեկնածությունն առաջնային տարբերակներից է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին «Ֆեներբահչեն» խզեց Մոուրինյոյի հետ պայմանագիրը՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ չհասնելու և, ինչպես նշում են մի շարք աղբյուրներ, սկանդալային հայտարարությունների հետևանքով։