Հայտնի է` ով կարող է գլխավորել «Բայերը»

Լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալես Բլանկոն ընդգրկված է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուների թվում։

Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Ռաուլի թեկնածությունն առաջարկվել է «դեղագործներին» որպես նոր մարզչական տարբերակ։

Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին ավագը 2019–2025 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա երկու տարի անցկացրել է Գերմանիայում՝ հանդես գալով Գելզենկիրխենի «Շալկեի» կազմում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Բայերը» դիտարկում է նաև Խավիի, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Էդին Թերզիչի, ինչպես նաև «Լայպցիգի» նախկին մարզիչ Մարկո Ռոզեի թեկնածությունները։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը «Բայերը» պաշտոնապես ազատեց Էրիկ տեն Հագին գլխավոր մարզչի պաշտոնից։ Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ թիմը Գերմանիայի առաջնության մեկնարկային։ երկու տուրերում վաստակել էր ընդամենը մեկ միավոր