Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Ալեխանդրո Բալդեն վնասվածքի պատճառով

«Բարսելոնան» հայտարարել է, որ թիմի պաշտպան Ալեխանդրո Բալդեն ազդրի վնասվածք է ստացել։

Ինչպես հայտնում է AS-ը, Բալդեին վերականգնման համար անհրաժեշտ կլինի մոտավորապես երեքից չորս շաբաթ։ Այսպիսով, Հանս-Դիտեր Ֆլիկը չի կարողանա հույս դնել 21-ամյա Բալդեի վրա «Բարսելոնայի» առաջիկա խաղերում։

Երեք տուրից հետո «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը։