Ինյիգո Մարտինես. «Մարզիչը շոկի մեջ էր, բայց առաջարկն անհնար էր մերժել»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ինյիգո Մարտինեսը պատմել է «Ալ Նասր» իր տեղափոխության մասին։ Ինչպես փոխանցում է AS-ը, ֆուտբոլիստը որոշումը կայացրել է արագ, չնայած որ հեշտ չէր հեռանալ կատալոնական ակումբից։

«Ֆլիկի հետ զրույց ունեցա։ Մենք քննարկեցինք իրավիճակը։ Մարզիչը շոկի մեջ էր, բայց նրան ասացի, որ այս առաջարկն անհնար է մերժել։ Դա հեշտ չէր, բայց ստիպված էի արագ որոշում կայացնել։ Շնորհակալ եմ ակումբին, որ չխոչընդոտեց իմ հեռանալուն․ ոչ բոլորն են այդպես վարվում։ Նախորդ մրցաշրջանն իմ կարիերայում լավագույնն էր, բայց ևս մեկ տարի թիմում մնալը բարդ առաջադրանք էր», – ասել է Մարտինեսը։

34-ամյա բասկ պաշտպանը «Բարսելոնայում» էր 2023 թվականի հուլիսից։ Այդ ընթացքում նա անցկացրել է 71 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։