Գվադելուպայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Գվադելուպայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նաթանայել Սաինտինին տեղափոխվեց «Նոա»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Շվեյցարիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Սիոնն» էր, որտեղից նա «Նոա» է տեղափոխվել տրանսֆերային համաձայնագրով։ Պայմանագիրը կնքվել է 2+1 ձևաչափով։

«Նոայի» նորեկը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Ֆրանսիայի «Լիգա 2»-ը ներկայացնող «Մարտիգ» թիմում, որի կազմում մասնակցել է 29 հանդիպման։