Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման, ով նախկինում «Պարի Սեն Ժերմենից» տեղափոխվել էր «Մանչեսթեր Սիթի», խոսել է իր և փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հարաբերությունների մասին։
«Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել մարզչի հետ։ Ակումբում իմ առաջին օրվանից նա անկեղծ էր ինձ հետ։ Հիասթափվա՞ծ եմ։ Չգիտեմ։ Ամեն մեկն իր ընտրությունն է կատարում։ Մարզիչն իրավունք ունի որոշում կայացնելու, բայց շրջապատի, մասնավորապես թիմակիցներիս աջակցությունն ունենալը թույլ տվեց ինձ հասկանալ, թե որքան շատ բան եմ տվել ՊՍԺ-ին, կարծում եմ՝ սա ամենակարևորն է։
Ի վերջո, ֆուտբոլից բացի, կա նաև շրջապատի, թիմակիցներիս աջակցությունը, ինչը ինձ հպարտացնում է ակումբի համար արածով», – Դոննարումայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։