«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին, որը մոտ մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել էր թոքաբորբով, դուրս է գրվել Միլանի արվարձանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից, հայտնում է Sky Italia-ն։
80-ամյա Մորատտին հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Բժիշկները ստիպված են եղել նրան ինտուբացիա անել, քանի որ նա դժվարանում էր շնչել։ Նախկին սպորտային պաշտոնյայի վիճակը ներկայումս բարելավվում է, բայց նա շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ։
Մորատտին «Ինտերի» նախագահ է եղել 1995-ից 2004 թվականներին և 2006-ից 2013 թվականներին։