«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն ձախ ազդրի թեթև վնասվածք է ստացել։ Դա տեղի է ունեցել չորեքշաբթի օրը «Բլաուգրանայի» մարզման ժամանակ։
Կատալոնական ակումբը դեռևս չի հայտարարել Բալդեի վերականգնման ժամկետի մասին։
Ալեխանդրո Բալդեն մասնակցել է «Բարսելոնայի» բոլոր երեք խաղերին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։
Լա Լիգայի հաջորդ խաղը «Բարսելոնան» կանցկացնի կիրակի՝ սեպտեմբերի 14-ին, տանը՝ «Վալենսիայի» դեմ։