Դանի Օլմո․ «Բոլորը լավ հարաբերություններ ունեն թիմում և ակումբում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խոսքերը, ով Լա Լիգայի 3-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ ոչ-ոքիից (1-1) հետո ասել է, որ եսասիրությունը խանգարել է «Բլաուգրանան» դրական արդյունքի հասնել այդ խաղում։

«Մենք կարող ենք ավելի լավ կամ ավելի վատ լինել, բայց մեր նպատակը թիմային է՝ բոլորը ցանկանում են խաղալ և հաղթել։ Մենք ունենք ընդհանուր նպատակ, և բոլորը գիտեն դա։ Բոլորը լավ հարաբերություններ ունեն թիմում և ակումբում։ Ֆլիկը մամուլի ասուլիսում ոչինչ չի ասում, որը նախկինում մեզ չի ասել», – Օլմոյի խոսքերն է մեջբերել Catalunya Radio-ն։

Լա Լիգայի երեք տուրից հետո «Բարսելոնան» ունի յոթ միավոր և չորրորդ տեղում է։