«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Բենջամին Շեշկոն խոսել է իր նոր ակումբում ունեցած առաջընթացի մասին։
Հարձակվողը այս ամռանը «Լայպցիգից» միացել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Ի վերջո, անգլիական ֆուտբոլը աշխարհի ամենաինտենսիվներից մեկն է։
Բայց ես անհամբեր սպասում եմ առաջիկա խաղերին, քանի որ յուրաքանչյուր մարզման ժամանակ ավելի լավ և արագ եմ խաղում, և նաև ամեն օր կատարելագործում եմ իմ ֆուտբոլային մտածելակերպը», – Շեշկոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։