«Բավարիայի» նախագահը իր զարմանքն է հայտնել ժամանակակից ֆուտբոլում տրանսֆերային արժեքների վերաբերյալ

«Բավարիայի» լեգենդ և ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը իր զարմանքն է հայտնել ժամանակակից ֆուտբոլում տրանսֆերային արժեքների վերաբերյալ։

«Ես ցնցված եմ վերջին մեկուկես-երկու ամսվա ընթացքում եվրոպական ֆուտբոլում տեղի ունեցողից։ Պրեմիեր Լիգայում տրանսֆերները խելագարություն են, իսկապես խելագարություն։ Եվ չգիտեմ, թե երբ մարդիկ կսկսեն հարցեր տալ այն մասին, թե ինչ է կատարվում։ Գերմանական ֆուտբոլը գնում է այլ ուղղությամբ։ Այն չպետք է գնա նույն ուղղությամբ։

Ես ստանում եմ 2-3 հազար դոլար, բայց ֆուտբոլում նրանք միջինում 30-50 միլիոն եվրո են ծախսում ֆուտբոլիստների վրա։ Բունդեսլիգան պետք է օրինակ լինի։ Մենք պետք է ցույց տանք մեր ուժը և հրաժարվենք արաբներից կամ ամերիկյան հեջ ֆոնդերից ստացված գումարներից», – Հյոնեսի խոսքերն է մեջբերում Kicker-ը։