«Բետիսի» նորեկ Անտոնին արտասվել է իսպանական ակումբում իր շնորհանդեսի ժամանակ, երբ խոսեց իր տեղափոխության և «Մանչեսթեր Յունայթեդում» իր վերջին օրերի մասին։
«Միայն իմ ընտանիքը գիտի, թե որքան դժվար էր ինձ համար այնտեղ լինելը։ Ես առանձին էի մարզվում։ Բայց գիտեի, որ այս անհավանական պահը մոտենում է։
Իհարկե, վախենում էի, որ այս տեղափոխությունը տեղի չի ունենա, բայց սպասեցի, քանի որ շատ էի հավատում։ Հոգատարությունը շատ կարևոր է ինձ համար, դա չես կարող գնել փողով։
«Բետիսը» միշտ եղել է իմ առաջին ընտրությունը, և այդ պատճառով ես սպասեցի մինչև վերջին օրը՝ վերադառնալու համար։ Հիմա ես այստեղ եմ և երջանիկ եմ քաղաքում և այն ակումբում, որը սիրում եմ», – Անտոնիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։