Անգելոս Պոստեկօղլուն մարզչական աշխատանքը շարունակելու նոր տարբերակներ ունի

«Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն շուտով կարող է նոր թիմ մարզել, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավստրալացի մասնագետի նկատմամբ հետաքրքրված են երկու ակումբներ՝ Լևերկուզենի «Բայերը» և թուրքական «Ֆեներբահչեն»։ Առաջինը օրեր առաջ պաշտոնանկ արեց Էրիկ տեն Հագին, իսկ երկրորդը՝ Ժոզե Մոուրինյոյին։

Պոստեկօղլուն Լոնդոնի «Թոթենհեմը» գլխավորեց երկու մրցաշրջան և թիմի հետ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը։ Սակայն հաջողությունից ընդամենը շաբաթներ անց հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։