Ալեքսանդր Իսակը խոսք է ուղղել «Նյուքասլի» երկրպագուներին

Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակը, որը վերջերս «Նյուքասլից» տեղափոխվեց «Լիվերպուլ», սոցիալական ցանցերում շնորհակալական խոսքեր է հղել «կաչաղակների» երկրպագուներին։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, աշխատակազմին և, առաջին հերթին, «Նյուքասլի» բոլոր հրաշալի երկրպագուներին, որոնց հետ անցկացրել ենք երեք անմոռանալի տարի։ Մեր համատեղ ջանքերով մենք պատմություն ենք գրել՝ բարձրացնելով ակումբը իր արժանի մակարդակին։

Պատիվ էր լինել այս ճանապարհի մասնակիցը՝ սկսած Չեմպիոնների լիգա դուրս գալուց մինչև 70 տարվա ընթացքում առաջին գավաթը նվաճելը։ Ես հավերժ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, «Նյուքասլ»»,- գրել է ֆուտբոլիստը։