«Չելսիի» նորեկ Ալեխանդրո Գարնաչոն, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդից», խոստովանել է, որ վաղուց է եղել «Ազնվականների» երկրպագու։
«Մանկուց ես դիտում էի Պրեմիեր լիգայի խաղերը։ Ինձ դուր էր գալիս Ազարի խաղը դիտելը։ Ես երկրպագում էի «Չելսիին»։ Էդենն այն ժամանակ ինձ համար օրինակ էր։ Նրա շնորհիվ ես ընտրեցի այս դիրքը», – արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ալեխանդրոն ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին «կարմիր սատանաներին» փոխարինեց լոնդոնյան ակումբով։ 21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը «Չելսիին» արժեցավ 46 միլիոն եվրո։
Արգենտինացին երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել «կենսաթոշակառուների» հետ, որը հաշվարկված է մինչև 2032 թվականի հունիսի վերջը։