«Յուվենտուսը» հայտարարել է Բելգիայի հավաքականի հարձակվող Լուա Օփենդայի՝ գերմանական «Լայպցիգից» ձեռքբերման մասին։ Ֆուտբոլիստը թուրինյան ակումբում կխաղա վարձակալությամբ՝ որոշակի պայմաններով գնելու հնարավորությամբ։
«Նրա թվերը խոսում են իրենց մասին, նրա էներգիան վարակիչ է, և նրա տեխնիկական կարողությունները մեկնաբանության կարիք չունեն։ Այժմ Օփենդան պատրաստ է իր կարիերայի նոր արկածախնդրության մեզ հետ՝ Թուրինում։ Բարի գալուստ «Յուվենտուս», Լուա»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Անցյալ մրցաշրջանում Օփենդան մասնակցել է 45 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։