Սոֆյան Ամրաբատը տեղափոխվել է Լա Լիգա

«Ֆեներբախչեի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը վարձավճարով տեղափոխվել է «Բետիս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա մարոկկացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանը։

2024/25 մրցաշրջանում Ամրաբատը անցկացրել է 43 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։