Ռոբերտ Լևանդովսկի․ «Հիմա 100%-ով պատրաստ եմ»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է ազդրի վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալու աստիճանական գործընթացը։

«Մրցաշրջանը նոր է սկսվում, այն շատ երկար է։ Ես որևէ ճնշում չեմ զգացել հնարավորինս շատ րոպեներ խաղալու համար։ Օգոստոսը այն ամիսն է, երբ դուք պետք է մտնեք խաղի մեջ։ Ամեն ինչ սկսվում է սեպտեմբերին, ուստի ես հասկանում եմ, որ դուք պետք է հանգիստ մոտենաք դրան, շտապելու կարիք չկա։

Մրցաշրջանը շատ երկար է, դուք պետք է այն դիտարկեք որպես ամբողջական։ Բայց ես ուրախ եմ, որ հիմա 100%-ով պատրաստ եմ», – Լևանդովսկու խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ լեհ ֆուտբոլիստը վնասել է ձախ ազդրի հետևի մասը։

Անցյալ մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում, խփել 42 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։