Ռահիմ Ստերլինգը որոշում է կայացրել Սաուդյան Արաբիա տեղափոխվելու վերաբերյալ

Անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը պատրաստ չէ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ 30-ամյա ֆուտբոլիստը կմնա «Չելսիում», որտեղ նա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է՝ շաբաթական 300 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձով։

Այս մասին հայտնել է Transfer News Live-ը։

Անգլիացու ներկայիս պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ 2024/2025 մրցաշրջանում Ռահիմ Ստերլինգը վարձավճարով անցկացրել է «Արսենալի» կազմում։