Ալեքսանդր Զինչենկոն նոր ակումբ ունի

Ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն լքել է «Արսենալը» և վարձակալությամբ տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեսթ»։ Այս մասին հաղորդվել է ակումբի սոցիալական ցանցերում։

Զինչենկոն լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից»։ Երեք մրցաշրջանի ընթացքում նա «Արսենալների» կազմում անցկացրել է 91 պաշտոնական խաղ, խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։

Անցյալ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 խաղ՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Զինչենկոն դեռևս խաղադաշտ դուրս չի եկել ընթացիկ առաջնությունում։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։