Մյունխենի «Բավարիայի» նորեկ Նիկոլաս Ջեքսոնը խոսել է գերմանական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։
«Ես ուրախ եմ տեղափոխության համար, քանի որ դարձա այդքան մեծ ակումբի մաս։ «Բավարիան» աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկն է։ Այնտեղ խաղացել են բազմաթիվ լեգենդար ֆուտբոլիստներ։ Ես այստեղ մեծ նպատակներ ունեմ ինձ համար։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին տիտղոսներ նվաճել», – հարձակվողի խոսքերն է մեջբերում Kicker-ը։
Անցյալ մրցաշրջանում սենեգալցի հարձակվողը խաղացել է Լոնդոնի «Չելսիում»։ Ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30 հանդիպման՝ խփելով տասը գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։