Նիկոլաս Ջեքսոնը տեղափոխվեց «Բավարիա»

Սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կշարունակի իր կարիերան «Բավարիայում»։

Գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է «Չելսիից» 16.5 միլիոն եվրոյի դիմաց։

Գործարքը ներառում է 65 միլիոն եվրոյի պարտադիր հրաժարագնի կետ, եթե հարձակվողը խաղա համաձայնեցված խաղերի քանակը։

Նախորդ մրցաշրջանում Ջեքսոնը «Չելսիի» կազմում Պրեմիեր Լիգայում անցկացրած 30 խաղում խփել է 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։