Շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը «Նյուքասլից» տեղափոխվեց «Լիվերպուլ»՝ դառնալով համաշխարհային ֆուտբոլի պատմության երրորդ ամենաթանկ տրանսֆերը։ Մերսիսայդցիները 25-ամյա խաղացողի համար վճարեցին 125 միլիոն ֆունտ ստեռլինգ (145 միլիոն եվրո)։
Ավելի թանկ տեղափոխություններ եղել են միայն երկուսը․
Նեյմար («Բարսելոնայից» → «Պարի Սեն-Ժերմեն») — 222 միլիոն եվրո, Կիլիան Մբապպե («Մոնակոյից» → «Պարի Սեն-Ժերմեն») — 180 միլիոն եվրո։
Իսակի տրանսֆերը նաև դարձավ անգլիական ֆուտբոլի պատմության ամենաթանկը։ Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր Արնե Սլոտի թիմին․ հարձակվողական կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը «Բայերից» «Լիվերպուլ» էր տեղափոխվել 125 միլիոն եվրոյով։