«Միդլսբրոն» պայմանագիր է կնքել «Սլովանի» ֆուտբոլիստի հետ

«Սլովանի» հարձակվող Դավիդ Ստրելեցը կարիերան կշարունակի Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Միդլսբրոյում»։ Տեղեկությունը հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

24-ամյա Սլովակիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Ստրելեցը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում անցկացրել է 170 խաղ, խփել 62 գոլ և դարձել ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը ևս երկար ժամանակ առաջատար դեր է ունեցել «Սլովանի» հարձակման գծում։ Նա ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 5-րդ տեղը։