«Մանչեսթեր Սիթիի» և Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Մանուել Ականջին կարիերան կշարունակի Ա Սերիայում։
Transfermarkt Official-ի տվյալներով՝ 30-ամյա ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ տեղափոխվել է «Ինտեր» 2 միլիոն եվրոյով։
Պայմանագրում ներառված է 15 միլիոն եվրոյի չափով հրաժարագնի կետ։
Նախկինում հաղորդվում էր, որ հրաժարագնի տարբերակը կդառնա պարտադիր, եթե Ականջին այս մրցաշրջանում մասնակցի «Ինտերի» խաղերի առնվազն 50%-ին, և նրա թիմը դառնա Ա Սերիայի չեմպիոն։