«Մանչեսթեր Սիթիիում» արձագանքել են Ջանլուիջի Դոննարումայի տրանսֆերին

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Մանչեսթեր Սիթիի» շարքերը միացավ իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման։ Անգլիական ակումբի մարզական տնօրեն Հյուգո Վիանան խոսել է այս տրանսֆերի մասին։

«Դոննարումման մեծ փորձ ունի։ Մենք վստահ ենք, որ նա կբարելավի թիմի դարպասապահական գծի մակարդակը։ Ակումբում բոլորը կողմ են Ջանլուիջիին։ Մաղթում եմ նրան հաջողություն մեր թիմում», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

26-ամյա իտալացին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից։ Ջանլուիջին կնքել է հինգ տարվա աշխատանքային պայմանագիր։ Գործարքի արժեքը գնահատվում է 39 միլիոն եվրո։