Լուկաս Սելարայանը հոբելյանական հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականին միանալուց առաջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը նշել է հոբելյանական հանդիպումը «Բելգրանոյի» կազմում։

Արգենտինայի առաջնության 7-րդ տուրում «Բելգրանոն» արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվեց «Դեֆենսային»։ 33-ամյա Սելարայանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, որը նրա համար դարձավ ակումբում անցկացրած 100-րդ խաղը։

«Բելգրանոն» մրցաշարային աղյուսակում 7 խաղից հետո 8 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը։ Սելարայանը ընթացիկ մրցաշրջանում խփել է մեկական գոլ ինչպես առաջնությունում, այնպես էլ գավաթի խաղարկությունում։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը սեպտեմբերի 3-ին կմիանա Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին։