Հայտնի է` ինչու Մարկ Գեհին չտեղափոխվեց «Լիվերպուլ»

Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիի հնարավոր տեղափոխությունը «Լիվերպուլ» վերջին պահին չկայացավ։

Լոնդոնյան ակումբը պատրաստ էր բաժանվել Գեհիից միայն այն դեպքում, եթե կարողանար ձեռք բերել «Բրայթոնի» պաշտպան Իգոր Ժուլիոյին։ Սակայն բրազիլացի ֆուտբոլիստի բժշկական հետազոտությունը «Արծիվների» կազմում տապալվեց, ինչի հետևանքով գործարքը չիրականացվեց։

Հետաքրքրական է, որ տրանսֆերի խափանումից հետո Ժուլիոն վարձակալությամբ միացավ «Վեսթ Հեմին»։