«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դժգոհ էր դարպասապահ Անդրե Օնանայի կողմից նախորդ մրցաշրջանի վերջում աշխատավարձի բարձրացում պահանջելուց։
Ընդգծվում է, որ կամերունցին արդարացի չի համարել իր աշխատավարձի 25%-ով կրճատումը, այն բանից հետո, երբ ակումբը չի կարողացել որակավորվել Չեմպիոնների Լիգայում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տվյալներով՝ չնայած Ամորիմի դժգոհությանը, «Մանչեսթեր Յունայթեդը» չի քննարկել դարպասապահին վաճառելու հարցը։ Միակ ակումբը, որը անցյալ ամռանը հետաքրքրություն էր ցուցաբերել Օնանայի նկատմամբ, «Մոնակոն» էր, որը հրաժարվեց գնել նրան՝ իմանալով, որ նրա տրանսֆերի գինը 30 միլիոն ֆունտ ստերլինգ է (34.5 միլիոն եվրո)։