Կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը հրաժարվել է լքել «Բարսելոնան», հայտնում է SPORT-ը։
Կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով պատրաստ էր վաճառել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, իսկ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Լոնդոնի «Չելսին»։ «Կապտանռնագույնների» ղեկավարությունը նրան վերջնաժամկետ էր տվել տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ, սակայն Լոպեսը որոշել է մնալ։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում 2 խաղ անցկացրած կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 90 հանդիպման և խփել 19 գոլ։
Նոր մրցաշրջանում՝ Լա լիգայի 2025/26 խաղարկությունում, Լոպեսը 3 հանդիպումից 1-ում եղել է մեկնարկային կազմում, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման։