«Միլանի» նախկին խաղացող Քրիստիան Վիերին կասկածանքով է վերաբերվում այն մտքին, որ ակումբը կկարողանա պայքարել չեմպիոնական տիտղոսի համար, նույնիսկ համեմատաբար պարզ ժամանակացույցի պայմաններում, առանց եվրոպական մրցաշարերին մասնակցելու։
«Ես «Միլանին» չեմ համարում առաջնության ֆավորիտ, դժվար է պայքարել չեմպիոնական տիտղոսի համար, երբ անցյալ մրցաշրջանում նրանք զբաղեցրին ընդամենը ութերորդ տեղը։ Նույնիսկ հաշվի առնելով պարզ ժամանակացույցը», – Քրիստիան Վիերիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
։