Ալեքսանդր Իսակ. «Հիմա կարող եմ լիովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա»

Շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը կիսվել է «Լիվերպուլ» տեղափոխվելու տպավորություններով։ «Մերսիսայդցիները» 25-ամյա հարձակվողի համար Նյուքասլին վճարել են ռեկորդային 125 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Իսակը նշել է, որ ուրախ է միանալ ակումբին և անհամբեր սպասում է նոր թիմի հետ աշխատելուն։ Նա ընդգծել է, որ մտադիր է առավելագույն օգուտ բերել «Լիվերպուլին»։

«Ես ինձ հիանալի եմ զգում։ Երկար ճանապարհորդությունն ավարտվել է, և ես շատ ուրախ եմ այս թիմի մաս կազմել։ Ես հպարտ եմ դրանով և անհամբեր սպասում եմ աշխատանքի սկսելուն։ Ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվել է, և հիմա կարող եմ լիովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա։ Անհամբեր սպասում եմ թիմակիցներիս և երկրպագուներիս հետ հանդիպմանը», – ասել է ֆուտբոլիստը։