Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին սկսել է իր մարզական հավաքը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի բազայում։

Մեր թիմը արդեն անցկացրել է առաջին մարզումը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ։

Նշենք, որ առաջին մարզմանը չեն մասնակցել Տիգրան Բարսեղյանը, Լուկաս Սելարայանը, Վահան Բիչախչյանը և Նաիր Թիկնիզյանը։
Բարսեղյանը, Թիկնիզյանը և Բիչախչյանը հավաքականին կմիանան սեպտեմբերի 2-ին, իսկ Սելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։

Հավաքի շրջանակում Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու հանդիպում․

սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեր ընտրանին կընդունի Պորտուգալիայի հավաքականին, սեպտեմբերի 9-ին՝ կխաղա արտագնա հանդիպում Իռլանդիայի ընտրանու դեմ։