Սերխիո Ռամոսը կթողարկի իր առաջին երգը 🎥

«Ռեալ Մադրիդի» նախկին պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը կթողարկի իր առաջին երգը։

39-ամյա ֆուտբոլիստը, որը հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյում», հայտարարություն է արել իր սոցիալական ցանցում։

Երգը կկոչվի «Սիբելես»՝ ի պատիվ Մադրիդի շատրվանի, որի մոտ «Ռեալ Մադրիդի» երկրպագուները նշում են ակումբի հաղթանակները։