Սերխիո Ռամոսը հեղինակային երգ է թողարկել «Ռեալ Մադրիդի» մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ և լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը անակնկալ է մատուցել երկրպագուներին՝ թողարկելով սեփական հեղինակած երգը։ Ստեղծագործությունը, որը կրում է «Cibeles» անվանումը, նվիրված է նրա՝ «Ռեալից» հեռանալուն։

Երգում Ռամոսը անդրադառնում է Մադրիդյան ակումբում անցկացրած տարիներին, հիշողություններին և հեռանալու բարդ որոշմանը։ Վերնագիրը խորհրդանշում է Սիբելեսի շատրվանը՝ Մադրիդի այն վայրը, որտեղ «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի երկրպագուները ավանդաբար նշում են հաղթանակները։

Երգի տեքստում նա խոսում է ակումբի նկատմամբ իր նվիրվածության, անձնական զոհողությունների և «Ռեալից» հեռանալու դժվար քայլի մասին։