«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հյոլունդը վարձակալությամբ միացել է «Նապոլիին»՝ պարտադիր հրաժարագնի կետով։
Գործարքի պաշտոնական հաստատումը հայտնվել է «Նապոլի» ակումբի կայքում։ Ներքին տեղեկությունների համաձայն՝ վարձակալությունը իտալացիներին արժեցել է վեց միլիոն եվրո, իսկ հրաժարագնի կետը կկազմի 44 միլիոն։
Տրանսֆերը վերջնական կլինի միայն այն դեպքում, եթե «Նապոլին» հասնի Չեմպիոնների լիգա։ Դանիացին միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» 2023 թվականին։
Այս ընթացքում նա հասցրել է անցկացնել 95 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 26 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։