ՊՍԺ-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Անգլիա

«Նոթինգհեմ Ֆորեստը» ՊՍԺ-ին առաջարկ է արել թիմի կիսապաշտպան Լի Կանգ Ինին ձեռք բերելու համար, հայտնում է L’Equipe-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա կորեացու տրանսֆերի արժեքը կարող է կազմել 60 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում խփել է 7 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։