«Միլանը» ևս երկու տրանսֆեր է իրականացրել

Իտալական «Միլանը» պաշտոնապես հաստատել է երկու տրանսֆեր․ թիմին միացել են գերմանացի պաշտպան Դավիդ Օդոգուն և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն։

19-ամյա Օդոգուն Միլան է տեղափոխվել գերմանական «Վոլֆսբուրգից»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «ռոսսոներիների» հետ ստորագրել է 4 տարվա պայմանագիր։

Ռաբիոյի տրանսֆերի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ ֆրանսիացի կիսապաշտպանը նույնպես պաշտոնապես ներկայացվել է որպես «Միլանի» նորեկ։